«Ժառանգությունը» երեւանցիներին ծոնաթացրել է Սահմանադրության հիմնական դրույթների հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպել են ակցիա (ակցիան հետաձգվել էր մեկ օրով` հուլիսի 5-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով): Ակցիայի ընթացքում Երեւանի փողոցներում բաժանվեցին ՀՀ Սահմանադրության հիմնական հոդվածներից քաղվածքներով եւ ՀՀ ու ԼՂՀ Սահմանադրություններում ամրագրված (ազատագրված տարածքների ներառմամբ) Հայաստանի քարտեզով թռուցիկներ:

Ակցիային մասնակցել են նաեւ Թեղուտի անտառի պաշտպանության խմբի, ԱՈւԽ ուսանողական շարժման, եւ այլ երիտասարդական կազմակերպությունների անդամներ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---