ՀՀ Ազգային ժողովը դարձավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Փարիզում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 35-րդ նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 3-ին եւ 4-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունն անցկացրեց ոչ պաշտոնական խորհրդակցություններ եւ հանդիպումներ ՖխՎանդամպետությունների պատվիրակություններիհետ:



Ինչպես ասվում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ, հուլիսի 5-իկեսօրինՖխՎ 35-րդ նստաշրջանը որոշեց ՀՀ Ազգայինժողովին շնորհել կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ: Այդ կապակցությամբ նիստի ընթքացքում ելույթով հանդես եկավ ՖխՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի Հայաստանի խորհրդարանը դառնա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի ցանկություններին եւ ձգտումներին:



Հուլիսի 5-իերեկոյան ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի ՍենատումՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային զրույց ունեցավ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժեռառ Լարշեի հետ:Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայենի հետ:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ որակելով դրանք խորը, ջերմ եւ բարեկամական: Նրանք հատուկ նշեցին ֆրանսահայ համայնքի դերը երկկողմ համագործակցությունը զարգացնելու գործում: Ֆրանսիայի ԱԺ նախագահը շնորհավորեց իր հայ գործընկերոջը ՖխՎ-ում ՀՀ ԱԺ ներգրավման կապակցությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է շարունակել խրախուսել Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական մշակույթի հանդեպ գոյություն ունեցող հետաքրքրությունը:



Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Արցախի հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման եւ տարածաշրջանի կայունությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---