ՄԱԳԱՏԷ-ն տվյալներ չունի Իրանի միջուկային զենքի մասին

PanARMENIAN.Net - Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր առաջին հրապարակային ելույթում:



«ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական փաստաթղթերում ես դրա ապացույցները չտեսա»,-հաղորդել է Յուկիա Ամանոն: «Սակայն ես չեմ պատրաստվում լինել ոչ «մեղմ» գլխավոր քարտուղար, ոչ էլ «կոշտ»,-ասել է նա, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:



Ամանոն 23 ձայն է հավաքել հինգշաբթի Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնակայանում նոր ղեկավարի ընտրություններում: Նա առաջ է անցել հարավաֆրիկացի թեկնածու Աբդուլլահ Սամադա Մինտիից: Պատվիրակներից մեկը ձեռնպահ է մնացել քվեարկությունից, իսկ մնացած 11-ը քվեարկել են Մինտիի օգտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---