Արմեն Գասպարյանին սպանած ոստիկանները դատապարտվեցին 64 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - ՌԴ Սարատովի մարզային դատարանը հրապարակել է ՀՀ քաղաքացի Արմեն Գասպարյանի վայրագ սպանության գործով կայացրած դատավճիռը: Միլիցիայի երեք աշխատակիցներ Դմիտրի Կորչագինը, Յուրի Օգոլցովն ու Դենիս Չուրիկովը մեղավոր են ճանաչվել հանցագործության կատարման մեջ:



Ոստիկանները ընդհանուր առմամբ դատապարտվեցին 64 տարվա ազատազրկման: Դմիտրի Կորչագինի առավելագույն ժամկետը 23 տարի է: Յուրի Օգոլցովին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման, ընդ որում դատարանը հաշվի առավ նախկին ծառայությունները` մարտական պարգեւները Չեչնիայում հակաահաբեկչական գործողությունների մասնակցության համար: Դենիս Չուրիկովը գաղութում 21 տարի կանցկացնի եւ ունի մեղմացուցիչ հանգամանքներ` մանկահասակ երեխա:



Դատարանը որոշեց պատիժը կրելու ժամկետի սկիզբ համարել 2008թ. հոկտեմբերի 30-ը, երբ կասկածյալները ձերբակալվեցին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:



2008թ. հոկտեմբերի լույս 29-ի գիշերը երեք օպերատիվ աշխատակիցներ, ծառայողական պարտականություններ կատարելիս, գողության կասկածանքով ձերբակալեցին ՀՀ քաղաքացի Գասպարյանին: Ըստ քննության վարկածի, հասցնելով նրան տեղամաս, ոստիկաններն ոտքերով եւ մահակներով սկսեցին ցուցմունքներ կորզել նրանից: Որից հետո դեռեւս ողջ Գասպարյանին տեղափոխեցին մոտակա անտառ, բենզին լցրեցին վրան ու հրկիզեցին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---