Կիպրոսի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասն ու առաջին տիկին Էսլի Խրիստոֆիեն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Կիպրոսի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշարձանին: Այնուհետեւ Կիպրոսի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ծանոթացել է ցուցադրությանը:



Դ.Խրիստոֆիասը գրառում է կատարել հուշամատյանում: «Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի գործած Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության ու ողջ մարդկության պարտավորությունն է: Կիպրոսն ու Կիպրոսի ժողովուրդը միշտ եղել եւ մնում են Հայաստանի կողքին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»,-գրել է Դ.Խրիստոֆիասը: Կիպրոսի նախագահը նաեւ եղեւնի է տնկել Հիշատակի պուրակում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---