Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կփակվի չորս ուղղություներով` ՀԲ-ի, ԱՄՀ-ի, ԱԶԲ-ի եւ Ռուսաստանի վարկերով

PanARMENIAN.Net - Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կփակվի չորս ուղղություներով` ՀԲ-ի, ԱՄՀ-ի, ԱԶԲ-ի եւ Ռուսաստանի վարկերով, լրագրողներին է հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով գիտաժողովի շրջանակներում: «Արդեն ավարտված են բանակցությունները բոլոր չորս ուղղություններով եւ որոշումները կայացված են»,-ասել է նա: Ինչպես ասել է Դավթյանը, այսօր գիշերը հաջողությամբ ավարտվեցին բանակցությունները Ասիական զարգացման բանկի հետ, որ սկսվել էին տարեսկզբին: Ըստ նրա, դա բավական հզոր երաշխիք է, որ 2009թ. բյուջեն կֆինանսավորվի: Բացի այդ, ըստ Դավթյանի, միջոցների մի մասը կփոխանցվի 2010թ. բյուջեի փակմանը, մասնավորապես, դրան կծառայի ԱՄՀ միջոցների եւ ռուսական վարկի մի մասը: «Մենք արդեն իսկ մտածում ենք հաջորդ տարվա բյուջեի կատարման մասին, առավել եւս, որ սկսվել է նրա ձեւավորման աշխատանքը»,-ասել է նա:



ՀՀ արտաքին պարտքը սահմանային նշանակության չի հասնի, նույնիսկ այդ միջոցների ներգրաման դեպքում, հայտարրել է նախարարը: «Նույնիսկ այդ միջոցների ներգրավման դեպքում մեր արտաքին պարքտը ռիսկային չի համարվի»,-ասել է նա: Այդ համատեքստում Դավթյանը հավելել է, որ անկասկած, նրա ծավալը կաճի, սակայն քանի որ Հայաստանը տարեսկզբին լավ ցուցանիշ ուներ` 13 տոկոս, ապա առաջիկա տարիներին ՀՀ արտաքին պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի հանդեպ կկազմի 30-38 տոկոսը 2010-2011թ. խոշոր վարկային ծրագրերի իրականացման շրջանակներում (սահմանային ու ռիսկային է համարվում այն արտաքին պարտքը, որի տեսակարար կշիռը կազմում է 50 տոկոսից ավելին ՀՆԱ-ի հանդեպ): Այս պարտքն ընդունելի է ու կառավարելի»,-ասել է նա:



Դավթյանը նշել է նաեւ, որ լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն Հայաստանն մոտ ապագայում չի ունենա եւ այս չորս ուղղություններով ներգրավված միջոցները բավարար կլինեն 2009-2010թթ. հավասարակշռված բյուջե ունենալու համար:



ՀՀ բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորվի Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին` շուրջ 80 մլն դոլար, ՀԲ-ի- 50 մլն դոլար, 24 մլրդ դրամ կօգտագործվի ռուսական վարկից, ինչպես նաեւ 24 մլրդ դրամ ներքին շուկայից: Ամենախոշոր ներդրումը կլինի Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային միջոցներից` շուրջ 150 մլն դոլար: Ընդ որում նա հավելել է, որ նախատեսվում է ԱԺ արտահերթ նիստ գումարել` այս պայմանագրի վավերացման նպատակով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---