Միայն հունիսին Հայաստանի խաղատները տուգանվել են 2,2 մլն դրամի չափով

PanARMENIAN.Net - 2009թ. հունիս ամսին ՀՀ Ֆինանսների նախարարությունը տրամադրել է 1 շահումով խաղի եւ 1 խաղատան կազմակերպման լիցենզիա, ուժը կորցրած են ճանաչվել 4 շահումով խաղի լիցենզիաներ, ինչպես նաեւ կասեցվել է թվով 5 շահումով խաղի լիցենզիայի գործողություն, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարությունը:



Հաղորդագրության համաձայն, արձանագրվել է 6 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում: Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, կիրառվել է տուգանք` 2.7 մլն դրամի չափով եւ 2 մլն 200 հազար դրամ` խաղատան կազմակերպիչների նկատմամբ:



Հունիս ամսվա ընթացքում գանձվել է 85 մլն դրամ պետական տուրք: Ընդհանուր առմամբ 2009թ հունվար-հունիս ամիսներին այս ոլորտից գանձվել է 290 մլն դրամի չափով պետական տուրք` 190 մլն դրամ` շահումով խաղերի գծով, 100 մլն դրամ` խաղատների գծով:



2009թ. հուլիսի մեկի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 111 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---