Ռուսաստանն ու ԱՄՆ կարող էին ավելի ակտիվ համագործակցել Իրանի հարցում

PanARMENIAN.Net - Օբաման շեշտեց այն պահը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ կարող էին ավելի ակտիվ համագործակցել Իրանի հարցում, եւ այստեղ Ռուսաստանի դերը ծայրահեղ կարեւոր է, եւ Ամերիկան շահագրգռված է առավել սերտ համագործակցության հարցում: Այդ մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Բարակ Օբամայի զրույցի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Յուրի Ուշակովը:



Նրա խոսքով, Օբամայի եւ Պուտինի զրույցն ավարտվեց հենց իրանական խնդրի թեմայով: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին էր զրույցի թեման, երբ Պուտինն իր նստավայրից ուղեկցում էր Օբամային, Ուշակովը հայտնել է. «Այնպիսի տպավորություն է, որ նրանք Իրանի շուրջ հետո էլ են զրուցել»:



Յուրի Ուշակովի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Կորեական թերակղզու միջուկային խնդիրը:



«Հյուսիսային Կորեայի խնդրի վերաբերյալ Օբաման ընդգծում էր, որ մենք շատ արդյունավետ ենք համագործակցում եւ գոհունակություն էր հայտնում նրանով, թե ինչպես է մեզ մոտ զարգանում գործընկերությունը»,- ասել է Ուշակովը, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---