7 հուլիսի 2009 - 18:58 AMT
Beeline Համալսարան-Հայաստանը դպրոցականների եւ ուսանողների ուսուցման նոր փուլ է սկսում
«ԱրմենԹել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) ամփոփել է Հայաստանում Beeline Համալսարանի` «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի աշխատակիցների համար միասնական կրթական կենտրոնի տեղական ենթաբաժնի աշխատանքի առաջին տարվա արդյունքները: Անցյալ տարվա ընթացքում համալսարանում ուսում են ստացել ավելի քան 4000 մարդ: Այնտեղ աշխատում է 19 մարզիչ, նրանց մեծ մասը միջազգային մակարդակի վկայագրեր ունի, դասախոսություններին ներգրավվում են նաեւ արտաքին փորձագետներ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Մոտ ժամանակներս Beeline Համալսարան-Հայաստանը ծրագրում է դուրս գալ կորպորատիվ ուսման շրջանակներից` իրականացնելով մի քանի նախագծեր դպրոցականների եւ ուսանողների համար: Մասնավորապես, բաց դասեր կանցկացվեն ավագ դասարանների դպրոցականների համար, որոնց ընթացքում նրանց կներկայացվեն խոշոր բիզնեսի աշխատանքի որոշ սկզբունքներ, ընկերության զանազան ենթաբաժինների գործառույթներ: «Հուսով ենք, որ այդ նախագիծը կօգնի դպրոցականներին մասնագիտության ընտրության ժամանակ»,- ասել է կազմակերպչական զարգացման եւ անձնակազմի հետ աշխատանքի գծով տնօրեն Լիանա Խաչատրյանը:

Նա նաեւ նշել է, որ Beeline Համալսարանը, նախ եւ առաջ, ներդրումներ են աշխատակիցների զարգացման մեջ, ընկերության պատասխանատվության զգալի հատվածը` որպես գործատու: