Հայաստանի կառավարությունը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով եռօրյա միջազգային համաժողովի բացմանը, որը կազմակերպել է «Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ» կազմակերպությունը:



Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Տիգրան Սագսյանը հույս է հայտնել, որ ներկայացվող հետազոտական աշխատանքներն օգտակար կլինեն ինչպես մասնագետների, այնպես էլ կառավարության համար: Այնուհետեւ նա ներկայացրել է Հայաստանում շուկայական բաց տնտեսական համակարգի արմատավորման ընթացքը, այդ համակարգի զարգացման փուլերը, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության առանձնահատկությունները:



ՀՀ վարչապետը հակիրճ շարադրել է կառավարության հակաճգնաժամային քաղաքականության եւ առաջիկայում ձեռնարկելիք քայլերի էությունը: Նա նշել է, որ այս տարվա անցած 5 ամիսների տնտեսական անկումը, որը պայմանավորված էր շինարարության ծավալների կրճատմամբ, դեռեւս կարող է շարունակվել, իսկ բարելավում կարելի է ակնկալել տարեվերջին: Այս պայմաններում կառավարությունը հակված չէ կրճատելու իր ծախսերը, ուստի համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ գործընկեր երկրների հետ եւ ներգրավելով միջոցներ, փորձում է մեղմել ճգնաժամի բացասական հետեւանքները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---