Վրաստանում «Երկխոսություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» խորագրով սեմինար կկայանա

PanARMENIAN.Net - Imagine Program for Conflict Transformation նախաձեռնությամբ օգոստոսի 4-12 Վրաստանում «Երկխոսություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» խորագրով սեմինար կկայանա: Սեմինարի նպատակն է` հայ եւ ադրբեջանցի ուսանողներին ու երիտասարդության ներկայացուցիչներին հնարավորություն տալ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ ծանոթանալ երկու երկրների պատմությանը: Սեմինարը կանցկացնեն ԱՄՆ-ից, Հայաստանից եւ Ադրբեջանից ժամանած համակարգողները, ովքեր հակամարտությունների կարգավորման ոլորտում աշխատելու մեծ փորձ ունեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---