Մոսկվան ու Վաշինգտոնը պետք է ուշադրություն դարձնեն Հարավային Կովկասի անվտանգության վրա

PanARMENIAN.Net - Թեպետ Մոսկովյան գագաթնաժողովիարդյունքումձեռք բերվեց կարեւորնորբարելավում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում, երկուղեկավարներին հարկավոր է հիշեցնել մի քանի հավելյալ հրամայականների վերաբերյալ: Ավելի կոնկրետ, ԱՄՆ եւ Ռուսաստանի ղեկավարները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Հարավային Կովկասում անվտանգություն եւ կայունություն դարբնելուն ուղղված համագործակցությանը: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարության մեջ:



«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավարտին հասցրեցին զինամթերքի վերահսկման նոր եւ կարեւոր համաձայնագիրը, ըստ որի եւ որպես 1991 թվականին ստորագրված Ռազմավարական զենքերի կրճատման պայմանագրի (ՌԶԿՊ) լրացման մաս` մինչեւ մեկ երրորդով կկրճատվեն երկու երկրների միջուկային զինանոցները: Երկու ղեկավարները ստորագրեցին նաեւ երկկողմ ռազմական համագործակցության, միջուկային զենքերի տարածման դեմ պայքարին ուղղված ջանքերի վերսկսման, եւ Ռուսաստանի կողմից ԱՄՆ զինված ուժերի` Աֆղանստանում գործողություններ իրականացնելու նպատակով Ռուսաստանի տարածքը եւ օդային սահմանը տարանցիկ օգտագործման արտոնություն ստանալու մասին համաձայնագրեր»,-ասել է հայ փորձագետը:



Ըստ Ռ.Կիրակոսյանի Մոսկվան ու Վաշինգտոնը պետք է ուշադրություն դարձնեն այնպիսի հարցերի, ինչպիսն է զինամթերքի վերահսկողությունը Հարավային Կովկասում: «Վերջին մի քանի տարիների ընթացքում Հարավային Կովկասում տեղի է ունենում վտանգավոր «զինամթերքի մրցակցություն», քանզի Ադրբեջանը շարունակաբար ավելացրել է պաշտպանությանն ուղղված ծախսերը: Հատկանշական է այն, որ Ադրբեջանը ավելացրել է պաշտպանությանն ուղղված բյուջեն` 175 մլն դոլարից (2004թ.) մինչ գրեթե 2,5 մլրդ դոլար (2009թ.): Սակայն առավել մտահոգիչ է այն, որ Ադրբեջանի պաշտոնյաներն ագրեսիվ եւ ռազմատենչ հռետորությամբ սպառնում են նոր պատերազմ սկսել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ: Տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը դեմ ուղղված Ադրբեջանի այս սպառնալիքին պատասխանելու համար հարկավոր է Հարավային Կովկասում «զինամթերքի վերահսկողության» մասին նոր համաձայնագիր, ինչպես նաեւ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համագործակցեն` Ադրբեջանին կանխելու եւ համոզելու իր իսկ պատերազմական սպառնալիքները ի կատար չածելու ուղղությամբ»,-ասել է փորձագետը` հավելելով,. որ Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանի ռազմավարական արժեքը: Ռուսաստանին հարկավոր է ճանաչել Հայաստանի` տարածաշրջանում իր ամենավստահելի դաշնակիցը լինելու փաստը եւ հարգանք ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Ավելին, ռուսական քաղաքականությունը այլեւս չպետք է վերաբերվի Հայաստանին որպես «վասալ» պետության, այլ որպես ռազմավարական դաշնակցի, եւ չպետք է խոչընդոտի Հայաստանին իր իսկ ինքնիշխանությունն ու անկախությունը գործի դնելու հարցում, ներառյալ Եվրոպական Միության (ԵՄ) եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը, եթե Հայաստանն այդպես ցանկանա:



«Չկան կարճ ճանապարհներ դեպի ժողովրդավարություն: Ե՛ւ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը փնտրում են կայունություն Հարավային Կովկասում: Սակայն նրանցից եւ ոչ մեկը բավականաչափ պահանջ չի ներկայացրել Հայաստանի իշխանություններին: Թե՛ պաշտոնական Մոսկվան, եւ թե՛ Վաշինգտոնը պետք է խիստ ուղերձ հղեն Երեւանին` կոչ անելով Հայաստանի կառավարությանը, անկեղծորեն եւ լրջորեն լուծել երկրի շարունակվող քաղաքական ճգնաժամը` հրավիրելով միջազգային նոր հետաքննություն՝ 2008 թվականի մարտ ամսի ողբերգական իրադարձություններն (որոնց արդյունքում զոհվեցին առնվազն տասը մարդ եւ շատերը վիրավորվեցին) ուսումնասիրելու համար, քայլեր ձեռնարկել հայ հասարակության բեւեռացումը հաղթահարելու ուղղությամբ: Հայաստանի իշխանություններին հարկավոր է նաեւ հիշեցնել, որ նրանք այժմ պետք է սովորեն երկիրը կառավարել, եւ ոչ թե միայն իշխել, եւ նրանց պետք է կոչ արվի, որպեսզի բավարարեն փոփոխություն կատարելու հետզհետե աճող պահանջները եւ բարեփոխումների ակնկալիքները»,-ասվում է հայտարարության մեջ:



Ըստ Կիրակոսյանի, ԼեռնայինՂարաբաղի նկատմամբկանոր մոտեցման կարիք: «Եթե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը անկեղծորեն ցանկանում են լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ապա նրանք պետք է որդեգրեն նոր մոտեցում, որն է` Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես հակամարտության հավասար կողմ եւ Ղարաբաղի ժողովրդավար ընտրությունների արդյունքում ընտրված առաջնորդների լիիրավ ներգրավվածությունը խաղաղության բանակցություններում: Միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հույսեր փայփայել, որ տարածաշրջանում գոյություն ունեցող վերջին «սառեցված» հակամարտության հանգուցալուծմանն ուղղված բանակցություններում ձեռք կբերվի որեւէ իմաստալից առաջընթաց»,-ասվում է հայտարարության մեջ:



«Ժամանակնէճնշում գործադրելԹուրքիայի նկատմամբ: Թեպետ թուրք-հայկական հարաբերությունների նշանակալից բարելավման համար կա իրական հնարավորություն, ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Մոսկվան պետք է ճանաչեն այն հանգամանքը, որ այսպիսի բեկում մտցնելու բեռն այժմ միայն Թուրքիայի ուսերին է, եւ պետք է վերահաստատեն այն իրականությունը, որ այս հարցը ոչ մի անմիջական կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ: Նաեւ ակնհայտ է, որ Թուրքիան պետք է կատարի հաջորդ քայլը, այն է` բացել Հայաստանի հետ փակ սահմանը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եւ այնպես ինչպես Հայաստանը, չպետք է որեւէ նախապայման առաջադրի այսպիսի քայլի համար: Եվ վերջապես, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չպետք է սխալմամբ գովաբանեն Թուրքիային՝ սահմանը բացելու եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, քանի որ այդ քայլը չի հանդիսանում որպես զիջում Հայաստանին, այլ քաղաքակիրթ երկրների տարրական վարքագիծ եւ հարեւանների միջեւ բնականոն հարաբերությունների նվազագույն ակնկալիք է»,-ասել է Ռ.Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---