Հայաստանը սփյուռքի հետ համատեղ ջանքերով կկարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը հետեւողական քայլեր էիրականացնում երկրիներքին կյանքի կարգավորման, պետական հիմնարկների գործունեության կատարելագործման, ժողովրդավարական նորմերի եւ սկզբունքների ամրապնդման, դրանք ապրելակերպ եւ կենսակերպ դարձնելու ուղղությամբ: Այս մասին Փարիզում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Լուրջ քայլեր են ձեռնարկվում հասարակական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության ձեւավորման, ապրելու եւ գործելու ժողովրդավարական նորմերի հաստատման ուղղությամբ:



«Մենք երիտասարդ ժողովրդավարություն ենքեւ այդճանապարհին լինում են նաեւ բացթողումներ: Բայց մենք հաստատակամ ենքմերնպատակների մեջ: Մենք կատարելենքմեր ընտրությունը`որպես կենսակերպ ընտրել ենք ժողովրդավարությունը, ազատ շուկայական տնտեսությունը, խոսքի եւ խղճի ազատությունը: Դա մեր հասարակության, մեր ժողովրդի բնական զարգացման արդյունքն է, ցանկությունն է, քանի որ ինքներս մեզ համարում ենք եվրոպական քաղաքակրթության մասնիկ եւ կրող, քանի որ մեր պատմությունը եւ մեր արմատները մեզ տանում են դեպի այդ քաղաքակրթության ակունքները:



Այսօր` աշխարհաքաղաքական եւպատմական նորիրողություններում աշխարհումեւհատկապես մերտարածաշրջանում տեղի են ունենում սրընթաց զարգացումներ, փոփոխություններ, որոնք Հայաստանին եւ հայությանը նետում են նոր մարտահրավերներ եւ պահանջում համարժեք քայլեր եւ մոտեցումներ:Ժամանակը, նոր իրողություններըմեզթելադրում են, որպեսզիմենք լինենք առավելագույնս համախմբված, կազմակերպված, բոլորս տոգորվենք պարտքի եւ պատասխանատվության խորը գիտակցությամբ, ցուցաբերենք հանդուրժողականություն, հաստատենք փոխըմբռնման մթնոլորտ, մեր մեջ պետք է տիրի համերաշխության ոգին, ազգային-պետական, համազգային խնդիրների գերադասման մտայնությունը:



Եվես համոզված եմ, որ մենք միասնաբար, համատեղ ուժերով ու ջանքերով ի զորու ենք լուծելու մեր բոլոր խնդիրները, մեր ժողովրդի համար ստեղծելով ապահով եւ անվտանգ զարգացման եւ ամրապնդման անհրաժեշտ պայմաններ»,-ասել է Հ.Աբրահամյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---