7 հուլիսի 2009 - 23:19 AMT
Հայոց ցեղասպանության փաստը քննարկման կամ սակարկության առարկա չէ
Մեր համազգային խնդիրներիօրակարգում առաձնակի տեղ ունի Հայոցցեղասպանության միջազգային ճանաչման եւդատապարտմանուղղությամբ ՀայաստանիեւՍփյուռքի գործակցությունը եւհամատեղաշխատելուկարեւորությունն ու անհրաժեշտությունը: Այդ մասին Փարիզում ֆրանսահայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր քաղաքականությունը եւ գործողությունները որեւէ կերպ չեն առնչվում Հայոց ցեղասպանության հարցի հետ, այն քննարկման եւ առավել եւս սակարկման առարկա չէ»,-ասել է ՀՀ ԱԺ խոսնակը: Ըստ նրա, Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն էմարդկության հանդեպ: Այնմերժողովրդի մեծագույն ողբերգությունն է, որը մեզ զրկել է միասին, համատեղ, մեր պատմական Հայրենիքում ապրելու բնական իրավունքից,-ասել է նա:

«Ժողովրդին եւառավել եւս մերժողովրդինհնարավոր չէ զրկել պատմական հիշողությունից, բայց ազգը կարող էհաղթահարել պատմությունը:Մեր դեպքումՀայաստանը եւԹուրքիան պետք է դեմ հանդիման կանգնեն իրենց պատմություններին: Հայաստանն առաջարկում է, որ Թուրքիան մի կողմ դնի, նախապայմանները, համարձակություն ունենա նայելու սեփական պատմությանը, բնականոն հարաբերություններ հաստատի իր հարեւանի հետ, որը չի հեռանալու այս տարածաշրջանից կամ մոռանալու իր պատմությունը»,-ասել է նա:
Մենքապրում ենք կողք-կողքիեւմեզերբեւէչի լքում մերկրած կորուստներիմասինհիշողությունը: Եվ հենց կողք-կողքիապրելուհանգամանքը պետք էմեզմոտառաջացնի պատմությունը հաղթահարելու ցանկությունեւպատրաստակամություն, ասել է նա:

«Այս գիտակցությամբ եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, համագործակցության լայն ասպարեզ բացելու պատրաստակամությամբ Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ակտիվ քայլեր ձեռնարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Եվ այսօր մենք սպասում ենք Թուրքիայի դրական պատասխանին: Դրան են սպասում նաեւ միջազգային հանրությունը, մեր բոլոր անկեղծ բարեկամները, այդ թվում Ֆրանսիան»,-ասել է Հ.Աբրահամյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: