Ստեղծվել է «Տիգրանակերտ» պետական պատմական արգելոցը

PanARMENIAN.Net - Արդեն 4 տարի է, ինչ արցախյան Տիգրանակերտում հնագիտական պեղումներ են անցկացվում, որոնք այս տարի վերսկսվեցին հունիսի 16-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 25-ը:



Աշնանը կներկայացվեն արված բացահայտումներն ու պեղումների արդյունքները, իսկ երեկ արցախյան արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց հուշարձանի ու հատկապես պեղումների ժամանակ 3 մ խորության վրա հայտնաբերված 4-րդ դարի եկեղեցու պահպանման խնդիրը:



2009թ. ԼՂՀ կառավարությունը 35 մլն դրամ է հատկացրել «Տիգրանակերտ» պետական պատմական արգելոցի պեղումների ու վերականգնման համար:



Գտածոներն մինչ օրս պահպանվում են Երեւանի պետական համալսարանի հնեաբանական լաբորատորիայում, որտեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում :



Ինչպես հաղորդել է Համլետ Պետրոյանը, ԼՂՀ իշխանությունները մտադիր են թանգարանի վերածել Փանախ խանի ամրոցը (18 դար), ինչն, ըստ հնագետների, աննպատակահարմար է:



Տիգրանակերտը անտիկ դարաշրջանի քաղաք է, որն Արցախում հիմնել է հայ թագավոր Տիգրան Մեծը (95-55թթ. մ.թ.ա):
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---