8 հուլիսի 2009 - 01:33 AMT
Իրանի նախագահը «գերազանց իրադարձություն» է անվանել իր վերընտրությունը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, չնայած բողոքի դրսեւորումներին, վերընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում: «Սա գերազանց իրադարձություն է»,-հայտարարել է Ահմադինեժադը` նշելով իր ելույթում, որ կառավարության քննադատությունը «ժողովրդի հաջողության բանալին է: Յուրաքանչյուրն յուրովի է քննադատում, ես նույնպես»:

«Մեզ նոր ռազմավարություն է հարկավոր, եւ մենք պետք է նախապատրաստվենք այս նոր շրջանին»,-հայտարարել է նա` հավելելով, որ նոր շրջանը սկսվեց իր վերընտրվելով:

Նրա ելույթին հետեւեցին բարեփոխիչների ելույթները, որոնք նշեցին «լարված մթնոլորտը» երկրում, որի պատճառը կառավարության կոշտ պատասխանն էր ընդդիմությանը:

Ընտրություններն ուղեկցվում էին բողոքի ցույցերով Թեհրանում: Արդյունքում շուրջ 20 մարդ զոհվեց, իսկ 1000 ձերբակալվեցին: