Այսօր Իտալիայում բացվում է G8 գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր իտալական Ակվիլայում մեկնարկում է G8 երկրների գագաթնաժողովը: Կարեւորագույն թեման կլինի ֆինանսական ճգնաժամից դուրս գալու որոնումներն ու համատեղ պայքարը հետեւանքների դեմ:



Աշխարհում այս հանդիպումը գնահատում են որպես Լոնդոնի ֆինանսական գագաթնաժողովի շարունակությունը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է բանավեճ ծավալել ելք գտնելու ռազմավարությանը վերադառնալու վերաբերյալ: Նախատեսվում է քննարկել պետական երաշխիքների հետագա ճակատագիրը, ինչպես նաեւ այն, թե ինչպես կարելի է շրջանառությունից հանել միլիարդավոր գումարներ եւ ներդնել շուկաներ հետագա կայունացման համար:



Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նավթի գնագոյցաման, արժութային խնդիրներն, այդ թվում նաեւ ամերիկյան դոլարի դերը համաշխարհային ֆինանսական համակարգում:



Բացի այդ G8 երկրները մտադիր են օգնություն հատկացնել աղքատ երկրներին, այն է ապահովել նրանց խմելու ջրով եւ սննդամթերքով: Փարձագետները կարծում են, որ այդ նպատակների համար կհատկացվի շուրջ 15 մլրդ դոլար:



Գագաթնաժողովը կավարտի աշխատանքները հուլիսի 10-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---