8 հուլիսի 2009 - 13:43 AMT
2009 թ. հունիսին Հարավկովկասյան երկաթգծով բեռնաշրջանառությունը կազմել է 59 824 458 տոննա
Համաձայն «ՀԿԵ»ՓԲԸՖիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի կովմից տրամադրված օպերատիվ տվյալների՝ 2009 թ. հունիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով պլանավորած 258400 տոննայից փոխադրվել է 260860 տոննա բեռ: Ընդհանուր առմամբ հունիս ամսվա բեռնաշրջանառությունը կազմել է 59824458 տոննա: Այսպիսով, 2009 թ. հունիսին բեռնափոխադրումները իրագործվել են 101,0% - ով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հունիս ամսվաընթացքումարտահանման հաղորդակցությունում փաստացիորանփոխադրվելէ 29588 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 50,5%: Հիմնական փոխադրվող բեռներն են՝ ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք եւ մետ. կոնցենտրատ:

Ներկրման հաղորդակցությունումփաստացիորեն փոխադրվել է 101900 տոննա բեռ` նախատեսված 99300 տոննայի փոխարեն, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 102%: Հիմնական փոխադրվող բեռներն են` շաքարավազ, ցորեն, նաֆտալից բեռներ, հանքային պարարտանյութ եւ մետաղ:

Ներքին հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 103147 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 102%: Հիմնական փոխադրվող բեռներն են` արդյունաբերական հումք, ցեմենտ եւ գունավոր մետաղի հանքաքար: