8 հուլիսի 2009 - 14:38 AMT
Nabucco նախագիծը որոշակի խնդիրների հետ է կապված
Nabucco նախագիծը կարեւոր է Ադրբեջանի, Թուրքիայի ու Եվրոպայի համար, սակայն այն որոշակի խնդիրների հետ է կապված: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը:

«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման ժամանակ Հեյդար Ալիեւն էր առաջ տանում այդ նախագծի հետ կապված ողջ ծանրությունը: Նրա տիտանական ջանքերի շնորհիվ այն իրականացավ: Իլհամ Ալիեւը եւս խանդավառված է Nabucco նախագծով, սակայն այս դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից: Արեւմուտքն այս նախագծին պետք է առավել լուրջ վերաբերվի: Եթե ԱՄՆ-ն նախագծի լոկոմոտիվի դեր ստանձնի, այն կիրականացվի: Հուսով ենք, որ այդպես էլ կլինի», ասել է նախկին նախարարը, գրում է 1news.az-ը: