Microsoft -ը զգուշացրել է Windows-ից օգտվողներին ցանցում վտանգավոր վիրուսի առկայության մասին

PanARMENIAN.Net - Microsoft -ը պաշտոնական հաղորդագրությամբ զգուշացրել է Windowus-ից օգտվողներին ցանցում վտանգավոր վիրուսի առկայության մասին, որը մասնագետները դեռեւս չեն կարող չեզոքացնել: Նոր վիրուսը վտանգավոր է համակարգիչների համար, որոնք օգտվում են Windows XP Windows Server 2008 օպերացիոն համակարգերից:



Վտանգը հայտնաբերվել է, սակայն դեռեւս չի չեզոքացվել: Ընկերությունը հազվադեպ է նման խոստովանություններ անում, քանի որ նրա փորձագետները բավական արագ են լուծում նման խնդիրները:



Որպես կանոն, համակարգիչը խափանվում էլեկտրոնային նամակը բացելիս, որը վարակված օբյեկտով հղում է պարունակում: Microsoft -ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտվողներին չբացել կասկածելի թվացող նամակները կամ հավելվածները:



Հունիսի 12-ին Doctopr Web ընկերությունը հաղորդեց ցանցում վտանգավոր «տրոյացու» առկայության մասին, որն ոչնչացնում է բոլոր ֆայլերն ու թղթապանակները վնասված համակարգչում: Ներթափանցելով զոհի համակարգիչ, Trojan. KillFiles.904-ը որոնում է լոկալ դիսկերը Z-ից մինչեւ A: Գտած սկավառակում վիրուսը սկսում է հեռացնել թղթապանակներն ու ֆայլերը, ըստ այբբենական կարգի: եթե չի հաջողվում հեռացնել ֆայլը, օրինակ, այն պատճառով, որ նրանից այդ պահին օգտվում են, վիրուսը այն անտեսանելի է դարձնում: Trojan. KillFiles.904-ը ֆինանսական փոխանցումներ չի պահանջում եւ չի փորձում ինչ-որ բան գողանալ, այն ուղղակի ոչնչացնում է ողջ տեղեկատվությունը, որը կա վնասված համակարգում, հաղորդում է korrespondent.net-ը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---