8 հուլիսի 2009 - 17:13 AMT
Նյու-Յորքում կկայանա ամենամյա հայկական փառատոն
ԱՄՆ-ում կկայանա վեցերորդ ավանդական հայկական փառատոնը: Հուլիսի 11-ին Գրինվիլում` Նյու-Յորքի արվարձանում` «Արարատ» Կենտրոնում կհավաքվեն ավելի քան 500 հոգի, ովքեր կկարողանան ընկղմվել հայկական ազգային երգ ու պարի աշխարհ, փորձել հայկական խոհանոցի ուտեստները:

Փառատոնին կկայանա ավանդական տոնավաճառ, որտեղ կներկայացվեն ոսկերիչների, լուսանկարիչների աշխատանքներ, գրքեր, CD-սկավառակներ եւ շատ այլ բաներ: Այցելուների համար ելույթ կունենա «Սիփան» պարային համույթը:

«Արարատ» Կենտրոնը հինադրվել է 2004-ին Արեւելյան հայկական թեմի կողմից եւ այժմ շատ հայկական կազմակերպությունների եւ ընկերակցությունների նստավայրն է: Կենտրոնի տարածքը ներառում է մի շարք կառույցներ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Հայաստանի որոշակի պատմական տարածքին: