8 հուլիսի 2009 - 17:21 AMT
IT համաշխարհային շուկան 2009-ին կարող է $200 միլիարդ կորցնել
Համաշխարհային IT-շուկայի ծավալի կրճատումն ընթացիկ տարում կազմել է 6% (200 միլիարդ դոլար) ի համեմատ 2008-ի նույն շրջանի ցուցանիշի հետ: Այս տարի համաշխարհային IT-շուկայի ծավալը կազմել է $3,2 տրիլիոն: Այդ մասին ասվում է Gartner վերլուծական ընկերության հետազոտության մեջ:

Gartner ընկերության վերլուծաբանները գտնում են, որ 2009-ին ամենից շատ կնվազեն համակարգիչների սպառողների ծախսերը` 16,3%-ով: IT-ծառայությունների վաճառքը կընկնի 5,6%-ով, իսկ հեռուստահաղորդակցման շուկան կկրճատվի 4,6%-ով:

2009-ին, Gartner-ի կարծիքով, ամենաքիչը կընկնի ծրագրային ապահովման պահանջարկը: Վերլուծաբաններն այդ սեգմենտի կրճատումը կանխատեսում են ընդամենը 1,6%: Ծրագրային ապահովման շուկայի աճը անցյալ տարի կազմել էր 10,3%:

Այդ վերլուծական ընկերության նախորդ կանխատեսումը տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի առնչությամբ, որը հրապարակվեց ընթացիկ տարվա մարտին, խոսում էր 2009-ին IT ծախսերի կրճատման մասին 3,8%-ով, հաղորդում է lenta.ru-ն: