8 հուլիսի 2009 - 22:46 AMT
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը սեմինար է անցկացրել ՎՏԲ -Հայաստան բանկում
ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր գրասենյակում հուլիսի վեցին տեղի է ունեցել սեմինար-շնորհանդես. «Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար. օրենսդրություն, կառույց, նպատակներ եւ խնդիրներ», - հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկատվական-կրթական բնույթ կրող սեմինարը նախապատրաստել եւ անցկացրել էին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետ Հրանուշ Աղայանն ու գրասենյակի իրավաբան Հայկ Հովհաննիսյանը:

Սեմինարին մասնակցել են ՎՏԲ-Հայաստան բանկի մի շարք մասնաճյուղերի ղեկավարները, ինչպես նաեւ բանկի պրոֆիլային ստորաբաժանումների աշխատակիցներն ու ղեկավարները: Մասնավորապես, մանրածախ ծառայությունների առաջ մղման, մասնաճյուղային ցանցի եւ անհատների` հաճախորդների, ավանդատուների, փոխառուների, սպառողների բանկային ծառայությունների սպասարկման զարգացման ոլորտում զբաղված իրավաբաններն ու մասնագետները: