Հայաստանի քաղաքացիները Կիպրոսում կրթություն ստանալու հնարավորություն են ստացել

PanARMENIAN.Net - Կիպրոսի Հանրապետությունը զարգացման պաշտոնական ծրագրի շրջանակներում 2009-2010թթ. ուսումնական տարվա համար մրցույթ է հայտարարել, որը հնարավորություն է տալիս այլազգի քաղաքացիներին կրթություն ստանալ երկրի ուսումնական հաստատություններում:



Ծրագրի նպատակն է` ներկայացնել երկրի փորձը սպասարկման, գյուղատնտեսության, բիզնեսի, տուրիզմի եւ անտառային արդյունաբերության ոլորտներում:



Հայաստանի քաղաքացիները երկարաժամկետ ուսման (12 ամիս) կրթաթոշակ ստանալու համար կարող են դիմել Նիկոսիայի Համալսարան, իսկ կարճաժամկետ ուսման (4-5 ամիս) կրթաթոշակ ստանալու համար` երկրի այլ կրթական հաստատություններ, որոնք մասնակցում են ծրագրին:

Մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել www.planning.gov.cy հասցեում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---