8 հուլիսի 2009 - 23:00 AMT
Մոտ օրերս Հայաստանում նախատեսվում են տեղումներ եւ ջերմաստիճանի իջեցում
Վերջին երկու օրվա ընթացքում ուժեղ քամին եւ կարկուտը մեծ վնաս են հասցրել Հայաստանի մի քանի շրջաններին` Կոտայքին, Լոռու մարզին, Արագածոտնին եւ Գեղարքունիքին:

Երեւանում վնասվել էին բնակելի տների տանիքները, բազմաթիվ ծառեր էին տապալվել:

Ինչպես PanARMENIAN. Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունից, մոտ օրերս օրվա երկրորդ կեսին եւ գիշերը նախատեսվում են տեղումներ քամիների, անձրեւի տեսքով, իսկ երկրի հյուսիսային շրջաններում նախատեսվում է կարկուտ:

Վաղն օդի ջերմաստիճանը կլինի 30 աստիճանից ցածր, իսկ հուլիսի 12-ից օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա` հովիտներում 35-36 աստիճան, իսկ լեռնային շրջաններում 25-27 աստիճան: