Բաքուն չի համաձայնում նշանառուներին հանել շփման գծից 8 հուլիսի 2009 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Նշանառուներին շփման գծից հանելու առաջարկն ընդունվել է Հայաստանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կողմից, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի ղեկավարության մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը:Իր հերթին, ֆրանսիացի միջնորդ Բերնար Ֆասյեն նշել է, որ միջնորդներին առայժմ չի հաջողվել տվյալ հարցում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը: «Սակայն մենք հույս ունենք, որ Ադրբեջանի իշխանությունները, այնուամենայնիվ, կհամաձայնեն նշանառուներին հանել շփման գծից, ինչն անվտանգության ապահովման կարեւորագույն պայմաններից մեկն է», - ընդգծել է Ֆասյեն: Հելսինկիում 2008 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ԱԳՆ ղեկավարներն առաջարկել էին նշանառուների հանել առաջատար դիրքերից` որպես վստահության ամրապնդման միջոց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |