Nabucco-ն չի փոխարինի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները

PanARMENIAN.Net - Քանի որ Nabucco-ն կկարողանա բավարարել Եվրոպայի գազի պահանջարկի միայն աննշան մասը եւ չի փոխարինի ռուսական վառելիքի մատակարարումները: Այդ մասին հայտարարել է OMV ավստրիական ընկերության ղեկավար Վոլֆգանգ Ռուտենստորֆերը: «CEDIGAZ-ը կանխատեսում է, որ Եվրոպայում, ներառյալ ԵՄ անդամ 27 երկրները, Թուրքիան, Շվեյցարիան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները, գազի պահանջարկը կաճի տարեկան 1,9 տոկոսով` 2007 թվականին 545 մլրդ-ից մինչեւ 692 մլրդ խորանարդ մետր 2020 թվականին: ԵՄ-ում բնական գազի սպառումն այդ նույն ժամանակահատվածում 495 մլրդ-ից կաճի մինչեւ 578 մլրդ խորանարդ մետր 2015 թվականին եւ մինչեւ 605 մլրդ խորանարդ մետր 2020 թվականին: Եվրոպային հարկ կլինի լրացուցիչ կերպով ներմուծել մոտավորապես 150 մլրդ խորանարդ մետր գազ, եւ այդ նպատակով նոր գազատարներ կպահանջվեն», - նշել է Ռուտենստորֆերը: Նրա կարծիքով, Ռուսաստանը կպահպանի շուկայում իր մասնաբաժինը, ուստի մատակարարումների ենթակառույցի կարեւոր տարրերը հանդիսանում են Nord Stream-ը եւ South Stream-ը: Սակայն միայն այդ երկու գազատարի հաշվին լրացուցիչ պահանջարկը հնարավոր չէ բավարարել, ուստի ես նպատակահարմար եմ համարում կառուցել Nabucco-ն: Կարծում եմ, որ այդ նախագծի առնչությամբ Ռուսաստանի համար Եվրոպայում իր դիրքերը կորցնելու ռիսկը հավասար է զրոյի: Նախագծերը հետեւում են տարբեր բիզնես-մոդելների, նրանք տարբեր աղբյուրներ եւ տարբեր սպառողներ կունենան», - ընդգծել է նա, գրում է «Կոմերսանտ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---