Վաչե Գաբրիելյան. 2009թ. Հայաստանում տնտեսության աճ չի կանխատեսվում

PanARMENIAN.Net - Ըստ ԿԲ փորձագետների 2009թ. Հայաստանում տնտեսության աճ չի լինի, հինգշաբթի ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` էմպիրիկ փորձ» թեմայով քննարկման ընթացքում: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ աճ չի լինի առանձին հատվածներում: Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսության աճին, ապա, ըստ փոխնախագահի, այն կսկսվի միայն 2010թ. վերջում կամ 2011թ. սկզբում:



Մեկնաբանելով ԱՄՆ Սբ. Կլավդիոսի պետական համալսարանի դեկան, AIPRG անդամ Քինգ Բանայանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը կախում ունի Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներից` Վ.Գաբրիելյանը պարզաբանել է, որ դրան են նպաստում մի շարք պատճառներ, որոնց թվում է լեզվի իմացությունն ու ազատ վիզային ռեժիմը: «Մենք ՌԴ-ի հետ երկարաժամկետ փոխհարաբերություններ ունենք, մեր միգրանտների մեծ մասը հենց այնտեղ է, ուստի դրամական փոխանցումների (ՌԴ-ից Հայաստան է մուտք գործում տրանսֆերտների 70 տոկոսը) կրճատումը չէր կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ նա համաձայնվել է, որ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, հետագայում օտարերկրյա, այդ թվում, ՌԴ-ից տրանսֆերտների կախվածությունը նվազեցնելու համար:



Հունիսի 7-9 Երեւանում անցնում էր «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա`կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչն է Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբը (AIPIG):
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---