Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» թեմայով միջազգային խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում իր աշխատանքն է սկսել «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» թեմայով միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպվել է Կովկասի ինստիտուտի կողմից Հենրիխ Բյոլլի հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցչության հետ համատեղ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը , խորհրդաժողովի աշխատանքին մասնակցում են Հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Իրիս Կեմպեն, Վրաստանի փորաձագետ Մալխազ Գուգաան, Հայաստանից փորձագետներ Սերգեյ Մինասյանն ու Ռիչարդ Կիրակոսյանը, ինչպես նաեւ ԼՂՀ փորձագետների ընկերակցության ներկայացուցիչները:



«Մենք մտադիր ենք քննարկել Կովկասում առկա հակամարտություններն ու դրանց կարգավորման հեռանկարները, «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, եվրաինտեգրման հարցերը», - նշել է Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---