Ցվետանա Պասկալեւան պայքարի նոր ճակատ ունի` սոցիալական խնդիրների լուսաբանում

PanARMENIAN.Net - Բուլղար լրագրող Ցվետանա Պասկալեւան վերադարձել է Հայաստան եւ անցել պրոֆեսիոնալ աշխատանքի: Հայկական հեռուստատեսությունում նա վարում է իր երրորդ հեղինակային ծրագիրը` արդեն երկու ամիս է ինչ «Ճառագայթ» հաղորդումն եթեր է դուրս գալիս «Արարատ» հեռուստաալիքով:



Ցվետանա Պասկալեւան պայքարի նոր ճակատ ունի` սոցիալական խնդիրների լուսաբանում: «Կարծում եմ, Հայաստանում սոցիալական խնդիրների լուսաբանման կարիք կա: Հենց դա է իմ նպատակը, ես կարծում եմ, որ այդպիսով կարող եմ օգնել սոցիալապես անապահով մարդկանց ինտեգրվել հանրությանն ու լուծել իր խնդիրները»,-ասել է Ց.Պասկալեւան մամլո ասուլիսում:



Ցվետանա Պասկալեւան 1991-1994-ին լինելովԼեռնային Ղարաբաղում, լուսաբանել էարցախյան հերոսամարտը, Ղարաբաղի հիմնախնդիրըներկայացրել միջազգային հանրությանը: Նա առաջին արտասահմանցի լրագրողն է, որ «Օղակ» գործողության ժամանակ եղել է Շահումյանի շրջանում, հայ բնակչության դեմ կատարվող բռնարարքների, տեղահանության վերաբերյալ պատրաստել ռեպորտաժներ, դրանք ցուցադրել տարբեր երկրներում: Ռազմաճակատի թեժ կետերից հեռուստահաղորդումներ է պատրաստել CNN, NBC, բուլղարական ազգային, ռուսական, գերմանական, ֆրանսիական Antene-2 հեռուստաընկերությունների եւ Ռոյթեր գործակալության համար:



1991-1995-ին նկարահանելէ«Հույսիբարձունքներ» (1991), «Կլինի՞առավոտՂարաբաղում» (1992), «Իմթանկագինողջերեւ մեռածներ»(1993), «Ղարաբաղիվերքերը» (1994), «Իրենցհողիզինվորները» (1994), «Անդորր» (1995) ֆիլմերը,որոնք արժանացելենԺնեւի(1992), Հոլիվուդի (1993), Օհայոյի, Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոների մրցանակների: 2001-ին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի եւ հավատ» փաստավավերագրական ֆիլմը: Ցվետանա Պասկալեւան 1993-94-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» եւ այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի: Ադրբեջանի իշխանությունները Պասկալեւային 3 անգամ հեռակա կարգով դատապարտել են մահապատժի:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---