Ցվետանա Պասկալեւա. Հայերն, ունենալով բոլոր ապացույցները, տանուլ են տալիս քարոզչական պատերազմում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունների կողմից ղարաբաղյան պատերազմի լուսաբանման համար 3 անգամ մահապատժի դատապարտված բուլղար լրագրողուհի Ցվետանա Պասկալեւան վստահ է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հետեւողական, կազմակերպված քարոզչական պատերազմ է մղում եւ հաղթում է այդ ճակատում:



«Ունենալով ամուր պատմական ու իրավաբանական ապացույցներ, հայկական կողմը չի աշխատում քարոզչության եւ նույնիսկ տարրական իրազեկման ուղղությամբ: Այս տեսակետից հայկական կողմի դիրքերը բավական թույլ են: Իսկ չէ որ համաշխարհային հանրությունը չի ձգտում հասնել ճշմարտության եւ վերցնում է պատրասի տեղեկատվությունը, որը հիմնականում տրամադրում է ադրբեջանական կողմը, մոռանալով, պատմական ճշմարտության մասին եւ խեղաթյուրելով փաստերը»,-ասել է Ց.Պասկալեւան:



Պասկալեւայի 7 վավերագրական ֆիլմերը Ղարաբաղյան պատերազմի մասին մինչ օրս պահվում են վաղուց արդեն հնացած VHS ձեւաչափով:



«Ինձ համար անհասկանալի է նման իրավիճակի պատճառը, հավանաբար ինչ-որ մեկը պետք է դիմեր ինձ այդ ֆիլմերը իրազեկման ու քարողչության նպատակով օգտագործելու համար, սակայն մինչ օրս ոչ մի նման բան չի եղել»,-ասել է Ց.Պասկալեւան այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում:



Ց.Պասկալեւան հայտնի բուլղար լրագրողուհի է, ռեժիսոր, իր ֆիլմերի սցենարիստն եւ օպերատորը, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ: 1991թ. մայիսից փաստագրական ֆիլմեր է նկարահանել Լեռնային Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության մասին: 7 ֆիլմ է նկարահանել Ղարաբաղի մասին` «Բարձունքներ, հույսեր» (1991թ.), «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» (1992թ.), «Իմ թանկագին ողջեր ու մեռածներ» (1993թ.), «Ղարաբաղի վերքերը» (1994), «Իրենց հողի զինվորները» (1994), «Լռություն» (1995թ.), «Հավատ ու ոգի» Շուշիի գրավման մասին (2001է.): 1995թ.-ից աշխատել է հայկաակն հեռուստատեսությունում որպես Ղարաբաղի մասին պատմող «Իմ թանկագին ողջեր ու մեռածներ» ռուսալեզու հաղորդման ռեժիսոր եւ վարող, որը փակվեց 1997թ. այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանով: 1998թ.-ց Պասկալեւան վարում էր «Ասպեկտ» հաղորդաշարը, որը նույն բախտին արժանացավ` փակվեց 2000թ.:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---