Մշակվում է վնասակար նյութերի ազդեցության կրճատմանն ուղղված ազգային ռազմավարություն

PanARMENIAN.Net - Վնասակար նյութերի ազդեցությանկրճատմանն ուղղվածազգայինռազմավարության մշակմանաշխատանքային խումբը հուլիսի 9-ին գումարել էանդրանիկ նիստը, որը վարելէԱզգայինանվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, հաղորդել է Ազգային անվտանգությանխորհրդիաշխատակազմի մամուլիծառայություն:



Նշելով, որ ռազմավարության մշակումը նախատեսված է «Հայաստան-Եվրամիություն» 2009-2011 թվականների ծրագրով` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա վնասակար նյութերի ներգործության ռիսկի նվազեցմանն ուղղված ջանքերը:



Նիստում որոշվելէհնարավոր կարճ ժամկետներում առկա եւրոպական լավագույն փորձի ուսումնասիրմամբ մշակել հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող իրավական ակտերը եւ սահմանված կարգով ներկայացնել հաստատման:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---