Ֆինանսական համակարգի հաշտարարը ներկայացրել է 2009 թվականի երկրորդ եռամսյակի ամփոփումը

PanARMENIAN.Net - Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իր գործունեության երկրորդ եռամսյակում ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ 80 բողոք: Ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող Գրասենյակի ստացած քաղաքացիների զանգերն ու այցելությունները բազմաթիվ են:



Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ութսուն բողոքներից քառասունինը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասը իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ եւ ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ):



Հաշտարարի քննությանը ենթակա 30 բողոքներից 9 երկրորդ եռամսյակում ստացվել են գրավոր տեսքով, որոնցից 8-ն ընդունվել են քննության: Քննության ընդունած 8 պահանջներից 2-ի վերաբերյալ կայացվել է պահանջը մերժելու վերաբերյալ որոշում, 2 պահանջները բավարարվել են` Հաշտարարի միջամտությամբ հաճախորդին եւ կազմակերպությանը հաշտեցնելու միջոցով, իսկ մնացած չորս պահանջները դեռեւս գտնվում են քննության գործընթացում:



Հաշտարարի քննությանը ենթակա 30 բողոքներից տասնինը գրավոր չեն ներկայացվել Հաշտարարի քննությանը: Նշված տասնինը բողոքները ներկայացրած հաճախորդներից 2-ը բանավոր դիմել են Հաշտարարի գրասենյակ, որոնց Գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ օգնել են շարադրել կազմակերպությանն ուղղված բողոք-պահանջները: Այդ բողոք-պահանջներում նշվել է, որ հաճախորդը պատրաստվում է դիմել Հաշտարարի գրասենյակ: Սրա արդյունքում նշված 2 բողոքները բավարարվել են կազմակերպությունների կողմից` առանց Հաշտարարի միջամտության: Վերոնշյալ տասնութ բողոքներից երկուսն արդեն իսկ ընդունվել են քննության Հաշտարարի կողմից հուլիս ամսվա ընթացքում, մնացած 17 պահանջների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում են, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են վերջիններիս ձեւակերպել իրենց պահանջները եւ ներկայացնել ֆինանսական կազմակերպությանը:



Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ձեւավորած 2009 թվականի երկրորդ եռամսյակի, այդ թվում` հունիս ամսվա նախադեպի ամփոփումՖինանսական համակարգի հաշտարարը` համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է ծավալել 2009 թվականի հունվարի 24-ից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---