10 հուլիսի 2009 - 15:45 AMT
Սամվել Դարբինյան. Եթե մենք առաջին խաղակեսում գոլ խփեինք, խաղն այլ ընթացք կստանար
Աշտարակի «Միկայի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը մեկնաբենլ է իր սաների պատասխան հանդիպումը «Հելսինգբորգի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման խաղերի շրջանակում, որն ավարտվեց 1:1 հաշվով

«Այսօր արեցինք ամեն ինչ, որպեսզի հասնենք հաղթանակի: Լավ պատրաստված թիմ էր, թեթեւ ու արագ էր խաղում եւ կարողացավ օգտվել մեր սխալներից: Մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ առաջին կեսում եւ եթե օգտագործեինք դրանք, կարծում եմ խաղը այլ կերպ կստացվեր: Երկրորդ խաղակեսում փորձեցինք խաղի ընթացքը թարմացնել փոփոխություններով, սակայն ավելին անել չկարողացանք: Ընդհանուր առմամբ, հաշիվը համապատասխանում է խաղին»,-ասել է Դարբինյանը: