Նշանակվել է Հայաստանում ՌԴ նոր դեսպանը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով Վյաչեսլավ Կովալենկոն նշանակվել է ՀՀ-ում ՌԴ լիազոր եւ արտակարգ դեսպան, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Մինչ Երեւանում նշանակվելը Վ.Կովալենկոն եղել է ՌԴ-ի դեսպանը Վրաստանում: Հայաստանում ՌԴ ներկայիս դեսպան Նիկոլայ Պավլովն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---