10 հուլիսի 2009 - 19:04 AMT
«Արմավիա» ընկերությունը մտադիր է մինչեւ տարեվերջ պարգեւատրել միլիոնանոց ուղեւորին
Հետեւելով իր երկամյա ավանդույթին, «Արմավիա» ընկերությունն այսօր պարգեւատրել է Երեւան-Թբիլիսի չվերթի իր 300 000-րդ ուղեւորին: Դա Վրաստանի բնակիչ Նուգզար Սամադաշվիլին էր, որը Հայաստան էր այցելել գործարար նպատակով:

Նա պարգեւատրվեց հեռուստացույցով, իսկ նրա տոմսը փոխարինվեց բիզնես-կարգի տոմսով: Սամադաշվիլին հաճելիորեն զարմացած էր եւ խոստացավ առաջիկայում եւս օգտվել ընկերության ծառայություններից:

Ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռաֆայել Ավետիքյանը, ընկերությունն առաջիկայում եւս կպահպանի ավանդույթը եւ մտադիր է մինչեւ տարեվերջ պարգեւատրել միլիոնանոց ուղեւորին:

«Արմավիա» ընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասցիացիայի անդամ է: Կատարում է ամսեկան շուրջ 250 չվերթ ավելի քան 30 ուղղություններով: 2008-ին ընկերությունը տեղափոխել է շուրջ 647 000 ուղեւեորի:

Ընկերությունն ունի A-319 տիպի 3, A-320 տիպի 2, Իլ-86, Տու-134 ինքնաթիռներ:

«Արմավիան» կդառնա առաջին ավիաընկերությունը, որը ձեռք կբերի «Սուխոյ Superjet S-100» ինքնաթիռը: