10 հուլիսի 2009 - 20:12 AMT
Հարկավոր է միասնական մոտեցում մշակել համազգային խնդիրների լուծման հարցում
Հայստանի իշխանությունները այնպիսի բարդ իրավիճակ ստեղծեցին, որից դուրս գալու համար մեծ ջանքեր են պահանջվում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համահայկական խորհրդաժողովում: «Հայաստանի այժմյան ղեկավարությունը, ստորագրելով 2009թ. ապրիլի 22-ին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը, սեպ խրեց Հայաստանի ու սփյուռքի միջեւ: Այսօր երկրում բացակայում է վստահությունը, ինչը բարդանում է նաեւ համաշխարհային ճգնաժամի պատճառով: Այս բոլոր խնդիրների առկայության դեպքում հարց է առաջանում հայության միասնության եւ ներուժի մասին»,-ասել է Վ.Օսկանյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է, որպեսզի աշխարհի բոլոր հայերը միասնական մոտեցում մշակեն ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների հարցում: