10 հուլիսի 2009 - 20:30 AMT
«Արմավիա» ավիաընկերության ուղեւորահոսքն ավելացել է 10 տոկոսով
«Արմավիա» ավիաընկերության ուղեւորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Այդ մասին լրագրողներն է հայտարարել ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռաֆայել Ավետիքյանը: «Աճը տեղի է ունեցել մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, երթուղիների ընդլայնման հաշվին»,-ասել է նա: Ըստ նրա, ընկերությունը կշարունակի իր ուղեւորահոսքի ավելացմանն ուղղված քաղաքականությունը, բացի այդ ուղեւորներին անակնկալներ ու նոր ուղղություններ են սպասվում: «Առաջիկայում կբացվի Երեւան-Հռոմ, Երեւան-Ֆորլի, մոտ օրերս` Երեւան-Բաթում կանոնավոր չվերթերը, Հայաստանի քաղաքացիները կկարողանան Բաթում թռչել Airbus հարմարավետ օդանավերով»,-հավելել է Ավետիքյանը:

Կբացվեն նաեւ խոշոր չվերթեր Երեւանից դեպի ԱՄՆ-ի քաղաքներ: Մինչեւ տարեվերջ ձեռք կբերվեն նոր ինքնաթիռներ, մասնավորապես «Սուխոյ Superjet» S-100 ինքնաթիռները:

Ինչպես նշել է Ավետիքյանը, համաշխարհային ճգնաժամը չէր կարող չանդրադառնալ ընկերության վրա, ինչն էլ ազդեց նրա գնային քաղաքականության վրա: «Որոշ ծառայություններ աճեցին 10-20 տոկոսով, ինչը կապված է համաշխարհային միտումների հետ:

Ավետիքյանը նշել է նաեւ, որ Ճգնաժամի պայմաններում շուկայում մնացին միայն հզոր խաղացողները, որոնք կարողացան հարմարվել շուկայի պահանջներն: