10 հուլիսի 2009 - 21:43 AMT
ԼՂՀ-ն կարող է լիովին ապահովել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում առանց երրորդ կողմի մասնակցության
Սփյուռքահայ երիտասարդների հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է ուժերի հարաբերակցությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Նա ասել է, որ այսօրվա դրությամբ, ինժեներատեխնիկական կառույցների եւ եղած սպառազինության շնորհիվ, ԼՂՀ-ն կարող է լիովին ապահովել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում առանց երրորդ կողմի մասնակցության:

ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ռազմական հակամարտությունը Վրաստանում մեկ անգամ եւս ցույց տվեց Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտության հարցում պետք է զերծ մնալ ուժի կիրառումից: Բացի այդ, ըստ Սեյրանյանի, Հարավային Օսեթիայի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանունակության միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա: