10 հուլիսի 2009 - 21:52 AMT
Հայկական ինքնության պահպանումը Հայաստանում եւ սփյուռքում պետական քաղաքականության գերակայություններից մեկն է
Այսօր Երեւանում տեղի է ունեցել հայոց լեզվի եւ գրականության համահայկական օլիմպիադայի եւ հայագիտության մրցույթի բացման արարողությունը: Բացմանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաեւ ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանը:

2003թ. ի վեր Հայաստանում երկու տարին մեկ անգամ անց են կացվում հայոց լեզվի եւ գրականության համահայկական օլիմպիադայի եւ հայագիտության մրցույթ:

Այս միջոցառումների նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի իմացությունն երկրում եւ արտերկրում եւ բարձրացնել հայոց լեզվի հանդեպ հետաքրքրությունը արտերկրում ապրող երեխաների շրջանում, ինչպես նաեւ նպաստել միասնական չափանիշների ներդրմանը հայկական սփյուռքի դպրոցներում, նպաստել կրթական ծրագրերի իրականացմանը:

Մրցույթի մասնակիցներն են արտասահմանի տարբեր վարժարանների ու ուսումնական հաստատությունների սաները, որտեղ դասավանդվում է հայոց լեզու:

Այս տարի մրցույթին մասնակցել են ոչ հայազգի 5 աշակերտներ:

Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Հաղթողների համար 3 մրցանակ է նախատեսված:

Դիմելով հայկական դպրոցների 130 աշակերտներին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ավանդական դարձած օլիմպիադան եւ մրցույթը հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի վերաբերյալ, ինչպես նաեւ հայկական ոգով ստացած կրթությունը լավ հիմքեր են ստեղծում հայկական ինքնության պահպանման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, եւ հանդիսանում է երկրի պետական քաղաքականության կարեւորագոյւն սկզբունքներից մեկը»: