Բյուրականի աստղադիտարանը տարեկան ընդունում է շուրջ 5 հազար այցելու

PanARMENIAN.Net - Բյուրականի աստղադիտարանը տարեկան ընդունում է շուրջ 5 հազար այցելու: Այս թիվն այնքան էլ հեռու չէ խորհրդային ժամանակների տվյալներից: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսում ասել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:



Նրա խոսքերով, այցելուների թվում շատ են երիտասարդները եւ արտասահմանցիները, սակայն քիչ չեն նաեւ ՀՀ քաղաքացիները:



«Արդեն անհրաժեշտություն է առաջացել ստեղծել էքսկուրսավարների հատուկ բաժին: Դա ուրախացնում է, ապացուցելով, որ հետաքրքրությունն աստղագիտության եւ աստղադիտարանի հանդեպ չի մարել»,-ասել է Հայկ Հարությունյանը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---