Բոլոր կոմունալ ծախսերը այսուհետ հնարավոր կլինի վճարել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գրասենյակներում

PanARMENIAN.Net - ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն այսօր հայտարարել է, որ բոլոր կոմունալ ծախսերը այսուհետ հնարավոր կլինի վճարել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գրասենյակներում:



Նախագծի սկզբնական փուլում ծառայությունը կգործի հաճախորդների սպասարկման 13 կենտրոններում, իսկ այնուհետեւ նման ծառայություն կտրամադրեն ընկերության բոլոր գրասենյակներում: Մինչեւ հուլիսի վերջը ծառայությունը կտրամադրվի 40 կենտրոններում, որոնցից 19-ը` Երեւանում եւ 21-ը հանրապետության շրջաններում, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---