Արմեն Ռոնով-Մկրտչյան. Իմ ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրվել, սակայն այստեղ են նկարահանվել

PanARMENIAN.Net - Հայ ռեժիսոր Արմեն Ռոնով-Մկրտչյանի «Աննան եւ Կարենինը» ֆիլմը մեդալի է արժանացել Սնաքտ-Պետերբուրգի ամենամյա միջազգային «Ուղերձ մարդուն» կինոփառատոնում նորարարության ու համաշխարհային կինոյին նոր ձեւաչափ հաղորդելու համար:



Ֆիլմի գլխավոր դերակատարը հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանն է:



«Ես միշտ ուրախ եմ նորարարական գաղափարներին, եւ պատրաստ եմ մասնակցել դրանց իրագործմանը, թեեւ մեր հասարակությունը միշտ դժվարությամբ է իր աշխարհ թողնում անսովոր գաղափարներն ու նրանց հեղինակներին»,-ասել է Մսրյանը մամլո ասուլիսում:



«Աննան եւ Կարենինը» ֆիլմից հետո Ռոնով-Մկրտչյանը նկարահանել է «Բանաստեղծություններ. Հատընտիր» ֆիլմը Արմեն Աբովյանի բանաստեղծությունների հիման վրա եւ այժմ աշխատում է «Ձմեռային խնձոր» ֆիլմի վրա:



«Ձմեռային խնձոր» ֆիլմը առաջին անիմացիոն վիրտուալ կինոն է, որ նկարահնվում է Հայաստանում նորագույն անիմացիոն տեխնոլոգիայով:



«Իմ ֆիլմերում չկան պարտադրված կլիշեներ, բռնության պատկերներ, կրիմինալ, եւ նրանք բարություն եւ սեր են հաղորդում»,-ասել է ռեժիսորը, որի ֆիլմերը Հայաստանում չեն ցուցադրվել, սակայն այստեղ են նկարահանվել, ինչը Ռոնովը համարում է իր ստեղծագործական գործունեության կարեւորագույն ասպեկտը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---