Իրադարձությունները Մարգանցում վերցված են Ուկրաինայի նախագահի վերահսկողության տակ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն պնդում է, որ Գլխավոր դատախազությունը շուտափույթ կերպով քննի երեք աղմկահարույց քրեական գործերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ալեքսանդր Մեդվեդկոյի հետ հանդիպմանը, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:



Դիմելով գլխավոր դատախազին, Յուշչենկոն կոչ է արել նրան անձամբ վերահսկել երեք աղմկահարույց քրեական գործերը, այդ թվում նաեւ հունիսի 28-ին Մարգանցում կատարված իրադարձությունները:



«Ես խնդրում եմ ամեն օր տեղեկացնել այդ գործով քննության ընթացքի մասին: Գլխավոր դատախազին խնդրում եմ ապահովել հսկողությունը այդ քրեական գործի հանդեպ: Ես պնդում եմ, որ մենք պետք է պաշտպանենք մարդկանց, հանցագործները պետք է պատասխանատվություն կրեն»,-ասել է Ուկրաինայի նախագահը, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---