«Զարթոնք» ակցիայի արդյունքում ներգրավվել է ավելի քան 2 միլիարդ դրամի ավանդ

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին «Կոնվերս բանկում» տեղի ունեցավ «Զարթոնք» նոր ժամկետային ավանդի ակցիայի խաղարկությունը: Ավանդատուների շրջանում անցկացվող խաղարկության արդյունքում շահեցին ամենատարբեր կենցաղային տեխնիկա:



«Զարթոնք» ակցիայի արդյունքում ներգրավվել է ավելի քան 2 միլիարդ դրամի ավանդ: Բանկին վստահել են մոտ 900 ավանդատու, ընդ որում այդ ավանդատուների 53 տոկոսը նոր ավանդատուներ են:



«Զարթոնք» ավանդի ակցիան տեւել է մարտի 23-ից մինչեւ հունիսի 30-ը: Ավանդներն ընդունվում էին ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով: Նվազագույն գումարը` 150 հազար ՀՀ դրամ, կամ 500 ԱՄՆ դոլար, ժամկետը` 6 ամիս, մեկ տարի: Տոկոսադրույքը. ՀՀ դրամով 6 ամիսը` 10 տոկոս, մեկ տարին` 13 տոկոս, իսկ ԱՄՆ դոլարով 6 ամիսը` 7 տոկոս, մեկ տարին` 9 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ամեն ամիս:



Ակցիայի ընթացքում, բանկի աշխատակիցների շրջանում կիրառվել է բոնուսային համակարգ: Հիշեցնենք, որ բանկի որդեգրած քաղաքականության համաձայն` պարբերաբար անցկացվող ակցիաների արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած բանկի հաճախորդները շահել են ուղ-որություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, իսկ բոնուսային համակարգը մեծ ոգ-որություն է առաջացրել աշխատակիցների շրջանում:



«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ,որակյալ,մատչելի - ժամանակակից բանկային ծառայություններ:



«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին - բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :



Բանկը շուրջ 550 աշխատակից ունի եւ 25 բաժանմունք Հայաստանի 13 քաղաքներում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---