Թուրքմենստանը կմասնակցի՞ Nabucco նախագծին

PanARMENIAN.Net - Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը գտնում է, որ թուրքմենական գազի պաշարները բավարար են Nabucco-ի համար, որով նախատեսվում են գազի առաքումներ Կասպից ավազանից դեպի Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանը:



Ելույթ ունենալով կառավարության ընդլայնված նիստում, Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ անկախ աուդիտը ցույց տվեց, որ երկիրը բնական գազի հսկայական պաշարներ ունի, ինչպես նաեւ կուտակվել է ապրանքային գազի ավելցուկ: «Այս ամենը հնարավորություն է տալիս մասնակցել տարբեր նախագծերի, այդ թվում Nabucco-ին»,-ասել է Բերդիմուհամեդովը:



Nabucco-ի համար էներգակիրների պոտենցիալ աղբյուրների թվում նշվում են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանն ու Իրաքը: ԱՄՆ-ն դեմ է Իրանի մասնակցությանը, սակայն կողմ է գազի առաքմանն Իրաքից:

Nabucco-ի գծով միջկառավարական համաձայնագիրը կկնքվի Անկարայում հուլիսի 13-ին` Թուրքիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի ու Ռումինիայի կողմից:



Nabucco-ի նախագիծը կդառնա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ ենթադրում է տարեկան 20-30 մլրդ գազի տեղափոխում:



Nabucco-ի ֆինանսավորմանը ԵՄ-ի գծով նախատեսվում էր հատկացնել 250 մլն եվրո, գումարը հետո կրճատվեց 50 մլն-ով, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---