Հայ ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում հաղթանակ են տարել իրանցի իրենց հասակակիցների հանդեպ

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաքի շրջանակներում անցկացրեց իր երկորրդ ընկերական հանդիպումն (երկու խաղակես 40 րոպե տեւողությամբ) Իրանի մինչեւ 16 տարեկանների ընտրանու հետ: Առաջին խաղում 3:1 հաշվով պարտություն կրելուց հետո, մեր տղաներին հաջողվեց հաղթանակ տանել 2:1 հաշվով:



Առաջին խաղակեսն անցավ Իրանի հավաքականի աննշան առավելությամբ: Թիմերը գնացին ընդմիջման անառիկ պահելով սեփական դարպասները: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ գրոհը հաջողություն բերեց մեր հավաքականին: Ամիրաբաս Աինեչեին անհաջող կասեցրեց գնդակը տուգանային հրապարկում եւ ուղարկեց գնդակը սեփական դարպասը: Հայաստանի ընտրանին տիրեց նախաձեռնությանը եւ 16 րոպե անց Աշոտ Ավագյանը կրկնապատկեց հաշիվը: Հանդիպման վերջում հյուրերին հաջողվեց գրավել Գեւորգ Հովհաննիսյանի դարպասը. աչքի ընկավ Իրանի հավաքականի ավագ Ալի Ֆատհիանը:



Այդպիսով, Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է իր ուսումնամարզական հավաքը` իրանցի հասակակիցների դեմ հաղթանակ տանելով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---