13 հուլիսի 2009 - 12:57 AMT
Կիեւի քաղաքային խորհուրդը տարածք է տրամադրել Հայկական եկեղեցու կառուցման համար
Կիեւի քաղաքային խորհուրդը Կիեւում տարածք է տրամադրել Հայկական եկեղեցու (Մայր Տաճարի) շինարարության համար: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 85 պատգամավոր Կիեւի քաղաքային խորհրդի նստաշրջանի հուլիսի 9-ին կայացած նիստում:

Ինչպես արդեն նախկինում հաղորդվել էր, Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկին եւ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Խաչատրյանը հուլիսի 3-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Կիեւում Հայկական եկեղեցու շինարարության համար նոր հողատարածքի տրամադրման արագացման հարցը: Նախորդ ամսում Կիեւի քաղաքային խորհուրդը նշված տաճարի կառուցման համար տարածք էր հատկացրել Կոնստանտինովսկայա փողոցում, սակայն բնակիչների դիմադրության պատճառով նախագիծը չէր իրականացվել: Ներկայումս արդեն որոշվել է եկեղեցու կառուցման համար այլընտրանքային տարածքը Խարկովսկի մասիվի Արմյանսկայա փողոցում: Կիեւի քաղաքապետը Հայաստանի դեսպանին խոստացել է, որ կանի իրենց կախված ամեն ինչ հողային հարցը լուծելու համար:

Եկեղեցու կառուցման համար նախատեսվում է տրամադրել 4000 քառակուսի մետր տարածք: