13 հուլիսի 2009 - 14:11 AMT
Վիկ Դարչինյան. Ես սխալ մարտավարություն ընտրեցի Ագբեկոյի դեմ մենամարտում
Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մեկնաբանել է իր անհաջող ելույթը թեթեւագույն քաշում IBF չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի դեմ մենամարտում:

«Ես սխալ մարտավարություն ընտրեցի Ագբեկոյի դեմ, շեշտը դնելով նոկաուտների վրա: Ես տանուլ տվեցի եւ արդարացում չեմ գտնում: Ես կրկնում էի նույն սխալները եւ վճարեցի դրա համար: Ագբեկոն ավելի լավ էր կռվում: Սակայն ես կդիտեմ մենամարտի տեսագրությունը եւ կուղղեմ իմ սխալները»,-ասել է Դարչինյանը: