13 հուլիսի 2009 - 14:18 AMT
Մասիս Մաիլյան. Հիմնարար սկզբունքներն անընդունելի են Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ համատեղ հայտարարության տեքստը շատ քիչ բանով է տարբերվում տարբեր մակարդակներում եւ ԵԱՀԿ Մինսկյան գործընթացին աջակցող տարբեր միջազգային կառույցների շրջանակներում նախկինում ընդունված հայտարարություններից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի ն հայտարարեց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մաիլյանը : Նրա խոսքերով, ուշագրավ է, որ ներկայումս երեք երկրի նախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ավարտել հակամարտության կարգավորման որոշակի սկզբունքների համաձայնեցումը, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Հրապարակված հիմնարար սկզբունքները, դրանց ընդունման եւ իրագործման դեպքում, անուղղելի վնաս կհասցնեն ԼՂՀ եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների անընդունելիությունն արձանագրվել է ս. թ. հուլիսի 10-11-ը ԼՂՀ մայրաքաղաքում ընթացող Համահայկական խորհրդաժողովի բանաձեւում: Խորհրդաժողովի մասնակիցները Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել են չստորագրել առաջարկվող փաստաթուղթը: Ակնհայտ է, որ այն բանի գիտակցումը, որ հակառակորդին տարածքների հանձնումը, որոնց նկատմամբ հայ ժողովուրդն ինչպես իրավաբանական եւ քաղաքական, այնպես էլ պատմական իրավունքներ ունի, ուժեղ բարոյական հարված կլինի հայ ժողովրդի համար, որը երկար տարիներով կարող է զրկել դիմակայելու եւ սեփական պետականությունը կառուցելու ազգային կամքից», - ընդգծել է Մաիլյանը: